
Sika-ն համաշխարհային շուկային սերտորեն ինտեգրված առաջատար ընկերություն է, որը մատակարարում է հատուկ մասնագիտացված շինարարական քիմիկատներ, այդ թվում` բարձր էֆեկտիվության բետոնի հավելանյութեր, հատուկ ցեմենտային խառնուրդներ, հերմետիկներ և սոսինձներ, մեկուսացնող, ամորտիզացնող և լարված կառույցներն ամրացնող նյութեր, արդյունաբերական հատակների ծածկույթներ ու ջրամեկուսիչ մեմբրաններ: Sika ապրանքանիշով արտադրանքի տարեկան իրացումը կազմում է ավելի քան 4,0 միլիարդ շվեյցարական ֆրանկ: